Lurjtxa http://lurjtxa.mypage.ru/ Lurjtxa MyPage.Ru - Blog 60 <![CDATA[Դրամական արտարժույթներ]]> http://lurjtxa.mypage.ru/1026583.html USD376.58 EUR545.59 RUB13.50 GBP614.77 ]]> Mon, 20 Jun 2011 10:38:21 +0300 http://lurjtxa.mypage.ru/1026583.html <![CDATA[Հետաքրքիր բլոգ, ՏՏ նորություններ,Եղանակ]]> http://lurjtxa.mypage.ru/1018074.html
Մոսկվա  +17 +21     

Լ. Անջելես +12 +24

Փարիզ   +15 +24]]>
Sun, 19 Jun 2011 17:13:55 +0300 http://lurjtxa.mypage.ru/1018074.html
<![CDATA[HETAQRQIR LUREER]]> http://lurjtxa.mypage.ru/lurer_vor_khetaqrqri_bolorin_1.html







iPone 5-ը դուրս կգա Սեպտեմբեր ամսին ասել է apple ղեկավար Ստիվ Ջոբսը

 

 Odnoklassniki սոցիալական ցանցը, որն ամենախոշորներից է աշխարհում, գտել է նոր միջոց` խրախուսելու ակտիվ օգտատերերին: Վերջերս գործարկվել է «աճուրդ» ծառայությունը, որը սոցիալական ցանցից օգտվողներին թույլ է տալիս օգտվել վճարովի ծառայություններից:
 
 

Facebook սոցիալական ցանցն արձագանքելէ Microsoft-ի կոչին` պայքարելու մանկական պոռնոգրաֆիայի դեմ համացանցում: Այս մասին գրումէ The New York Times-ը:


Մայիսի 20-ից Facebook-ը կօգտագործի Microsoft-ի կողմից մշակված PhotoDNA համակարգը, որը թույլ կտա համապատասխան պահանջներով ֆիլտրել նկարները: Այս համակագը թույլէ տալիս բաժանել նկարները մանր մասերի և վերլուծել դրանք:


Ամբողջ աշխարհում, հատկապես այն երկրներում, որտեղ հաստատված են ռեժիմային վարչակարգեր, միշտ մտահոգությունէ արտահայտվել այն կապակցությամբ, որ IP հեռախոսակապի և տեսակապի ծառայություններ ապահովող Skype ընկերությունը, բացի այն, որ չի տրամադրում իր օգտատերերի տվյալները, այլև թույլ չի տալիս ապակոդավորել փոխանցվող տեղեկությունները:

Microsoft ընկերությունը, որը պայքարումէ, որ իր հաճախորդները չօգտվեն Windows-ի հին տարբերակներից և անցում կատարեն Windows 7 օպերացիոն համակարգին, պատրաստվումէ նոր` Windows 8 օպերացիոն համակարգի գործարկմանը:


 

Google կորպորացիան հայտարարել է, որ իր սոցիալական որոնման ծառայությունում հնարավոր է որոնումն իրականացնել 19 լեզուներով: Այս հնարավորությունը հասանելի կլինի հաջորդ շաբաթվանից:

Հիշեցնենք, որ սոցիալական որոնումը Google-ի կողմից ներդրվել է 2009թ.-ին: Սակայն մինչև այսօր այն բացառապես անգլերեն էր և հասանելի ԱՄՆ քաղաքացիներին:

                                                     
 
Amazon կայքն այսօր կաթվածահար է եղել այն պատճառով, որ զանգվածաբար գրոհի է ենթարկվել Լեդի
Գագայի երկրպագուների կողմից: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Մենք այսօր տեղեկացրել էինք, որ այդ կայքն ընդամենը 0.99 դոլարով առաջարկել էր ներբեռնել Լեդի Գագայի նոր Born This Way ալբոմը:                                                                                                                                    

Apple-ը «սովորեցրելէ» իր սմարթֆոներին խուտուտ տալ իր տիրոջ ձեռքը: Այս տեխնոլոգիան մշակվելէ ՃապոնիայիԷլեկտրահաղորդակցության համալսարանում: Իրականում մարդը երբ տեսնումէ իր կողքին խուտուտ իմիտացիա անող շարժումներ, նա բառացիոնրեն զգումէ իր վրա դրա ազդեցությունը: Եվ անպայման չէ, որպեսզի այդ շարժումներն անելիս հպում լինի:                                                                  


iPhone և iPad սարքերի սեփականատերերին «լրտեսելու» սկանդալից հետո Apple ընկերությունը շտապ թողարկել է դրանց համար նախատեսված iOS 4.3.3 օպերացիոն համակարգը, որը լուծում է «լրտեսության» խնդիրները: Այս մասին հաղորդում է Ars Technica կայքը:                                                   


Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը հայտարարել է, որ ընկերությունը նպատակ չունի հետևել iPhone և iPad օգտագործողներին: «Մենք չենք լրտեսում օգտագործողներին, սա սխալ կարծիք է»,-ասել է նա՝ ի պատասխան Apple blog MacRumors-ում հրապարակված բազմաթիվ բողոքներին:


ԱՄՆ-ի երկու քաղաքացի մեղադրել են Apple ընկերությանը անձնական տեղեկությունների անօրինական հավաքագրման մեջ: Ներկայացված մեղադրանքի պատճառ է դարձել համակարգչային անվտանգության բրիտանացի մասնագետների այն բացահայտումը, որ 3G ապահովող iPhone սմարթֆոնն ու iPad պլանշետն անընդհատ ֆիքսում են օգտագործողների գտնվելու վայրն ու պահպանում ինֆորմացիան գաղտնի ֆայլում:
Apple ընկերության iTunes առցանց-խանութում տեղադրվել է iTetr Armenian Keyboard անունը կրող հայերեն ստեղնաշար, որը նախատեսված է այդ ընկերության սարքերի` iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի
համար: Այն վաճառվում է $1.99-ով (մոտ 750 դրամ):


Նյու Յորքի 28-ամյա բնակիչ Ջերեմի Քլենսը խելագարվել է` ստանալով մեծ քանակությամբ սպամ: Հիմա նա Գրեյսթոուն հոգեբուժարանում ստանում է համապատասխան բուժում:
Բժիշկներն ասում են, որ սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ մարդը կարող է հոգեկան խանգարում ստանալ ինտերնետում սպամ նամակներ ստանալուց հետո: Այս մասին հաղորդում է NEWSru.com կայքը:]]>
Sun, 19 Jun 2011 08:47:36 +0300 http://lurjtxa.mypage.ru/lurer_vor_khetaqrqri_bolorin_1.html
<![CDATA[Aystexic duq ktexekanaq asxari amen mi anc u darcic]]> http://lurjtxa.mypage.ru/aystexic_duq_ktexekanaq_asxari_amen_mi_anc_u_darcic_1_1.html Ռուսաստանի Դաշնությունում աղետի է ենթարկվել Տու-134 օդանավը: Ավիաաղետի հետեւանքով ինքնաթիռում գտվող 52 ուղևորից այդ թվում նաև անձնակազմից, զոհվել է 44 մարդ, 8 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:Ըստ Ռուսական ԶԼՄ-ների փրկված ների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մոսկվայից Պետրոզավոդսկ չվերթն իրականացնող «Ռուսէյր» ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ` ավտոմայրուղու վրա, գրում են ռուսական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով ինքնաթիռում ազգությամբ հայեր չեն եղել:

«Միջազգային ավիացիոն կոմիտեն» կործանման հնարավոր պատճառ է համարում Պետրոզավոդսկի օդանավակայանում լուսային համակարգի խափանումը, ինչի հետևանքով անձնակազմը չի տեսել, թե ուր է վայր իջնում: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի վազքուղուց ոչ հեռու գտնվող մայրուղու վրա:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է ճանապարհով անցնող մարդատար մեքենայի վրա: Այս տեղեկությունը, սակայն, դեռ չի հաստատվել իրավապահների կողմից:

Հայտնի է, որ ինքնաթիռում է եղել նաև ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մրցավար Վլադիմիր Պետայը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

 

Թունիսում երկուշաբթի օրը մեկնարկելէ նախկին նախագահ Զինէլ-Աբիդին Բեն Ալիի հեռակա դատավարությունը, որը մեղադրվումէ պետության դեմ դավադրության, դիտավորյալ սպանության և թմրամիջոցների անօրինական առևտրի մեջ: Այս մասին տեղեկացնումէ Ամերիկայի Ձայնը:

Բեն Ալին և նրա շրջապատի դեմ հարուցվելէ ավելի քան 90 դատական գործ:  Թունիսի պաշտոնատար անձանց համաձայն, դատական գործեր են հարուցվել ինչպես քաղաքացիական, այնպեսէլ ռազմական դատարանում:

Նախկին նախագահը, որը հունվար ամսին իր 23 տարվա իշխանավարության դեմ անցկացված բողոքի ցույցերի պատճառով փախուստի դիմեց Սաուդյան Արաբիա, հերքելէ բոլոր մեղադրանքները` ասելով, որ ինքը երբեք չի ունեցել իրեն վերագրվող նման խոշոր գումարներ:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել նախկին նախագահ Բեն Ալիին Թունիսին փոխանցելու պահանջներին:

]]>
Sun, 19 Jun 2011 08:40:17 +0300 http://lurjtxa.mypage.ru/aystexic_duq_ktexekanaq_asxari_amen_mi_anc_u_darcic_1_1.html