Aystexic duq ktexekanaq asxari amen mi anc u darcic

Ռուսաստանի Դաշնությունում աղետի է ենթարկվել Տու-134 օդանավը: Ավիաաղետի հետեւանքով ինքնաթիռում գտվող 52 ուղևորից այդ թվում նաև անձնակազմից, զոհվել է 44 մարդ, 8 վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:Ըստ Ռուսական ԶԼՄ-ների փրկված ների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մոսկվայից Պետրոզավոդսկ չվերթն իրականացնող «Ռուսէյր» ավիաընկերության ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ` ավտոմայրուղու վրա, գրում են ռուսական լրատվամիջոցները, նախնական տեղեկություններով ինքնաթիռում ազգությամբ հայեր չեն եղել:

«Միջազգային ավիացիոն կոմիտեն» կործանման հնարավոր պատճառ է համարում Պետրոզավոդսկի օդանավակայանում լուսային համակարգի խափանումը, ինչի հետևանքով անձնակազմը չի տեսել, թե ուր է վայր իջնում: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի վազքուղուց ոչ հեռու գտնվող մայրուղու վրա:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռն ընկել է ճանապարհով անցնող մարդատար մեքենայի վրա: Այս տեղեկությունը, սակայն, դեռ չի հաստատվել իրավապահների կողմից:

Հայտնի է, որ ինքնաթիռում է եղել նաև ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մրցավար Վլադիմիր Պետայը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

 

Թունիսում երկուշաբթի օրը մեկնարկելէ նախկին նախագահ Զինէլ-Աբիդին Բեն Ալիի հեռակա դատավարությունը, որը մեղադրվումէ պետության դեմ դավադրության, դիտավորյալ սպանության և թմրամիջոցների անօրինական առևտրի մեջ: Այս մասին տեղեկացնումէ Ամերիկայի Ձայնը:

Բեն Ալին և նրա շրջապատի դեմ հարուցվելէ ավելի քան 90 դատական գործ:  Թունիսի պաշտոնատար անձանց համաձայն, դատական գործեր են հարուցվել ինչպես քաղաքացիական, այնպեսէլ ռազմական դատարանում:

Նախկին նախագահը, որը հունվար ամսին իր 23 տարվա իշխանավարության դեմ անցկացված բողոքի ցույցերի պատճառով փախուստի դիմեց Սաուդյան Արաբիա, հերքելէ բոլոր մեղադրանքները` ասելով, որ ինքը երբեք չի ունեցել իրեն վերագրվող նման խոշոր գումարներ:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռևս չեն արձագանքել նախկին նախագահ Բեն Ալիին Թունիսին փոխանցելու պահանջներին:

21.06.2011 в 06:16
Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
инстаграм накрутка подписчиков
все 13 Мои друзья
Я в клубах
Идеи для дома Пользователь клуба
Реклама Пользователь клуба
Lurjtxa
Lurjtxa
Был на сайте никогда
тел: 123456789
Читателей: 10 Опыт: 0 Карма: 1